5 փաստ վերածնված լեգենդար Nokia 3310-ի մասին

Այո, ինչպես խոստացել էր Nokia ընկերությունը 2000-ականների լեգենդը վերադարձել է: Nokia 3310-ի վերածնունդը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել: Ինչպես սպասվում էր՝ կանխատեսումների ու քննարկումների պակաս չեղավ: Բարսելոնայի Համաշխարհային բջջային կոնգրեսի ժամանակ (MWC 2017) ֆիննական ընկերությունը ներկայացրեց լեգենդար Nokia 3310 հեռախոսի նոր տարբերակը: 

Այժմ ներկայացնում ենք 5 փաստ նոր Nokia 3310-ի մասին:

  • Նոր Nokia 3310-ն ունի տեսախցիկ

Նոր Nokia 3310-ում ներկառուղված է տեսախցիկ: Օրիգինալն իհարկե չուներ նման հնարավորություն, իսկ այժմ այն համլրվել է 2 Մպ տեսախցիկով:

  • 2 sim քարտ + microUSB + հիշողության քարտ

2017-ինն ավելի ժամանակակից է և այն լիցքավորման համար համալրվել է ժամանակակից microUSB-ով: Բացի այդ հնարավոր է տեղադրել միաժամանակ 2 sim քարտ: Իսկ microSD-ի շնորհիվ էլ այն ստացել է 16 Մբ հիշողություն: Հնարավո է պահպանել 5-6 լուսանկար և վերջ. ազատ տեղը սպառված է:

  • Պահպանվել է «Snake» խաղը 

Լեգենդար «Snake» խաղը նոստալգիա կառաջացնի շատերի մոտ: Ըստ վիճակագրության, հին մոդելի վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է ավելի 126 մլն հեռախոս, որն 9-րդ տեղում է ամենավաճառված սմարթֆոնների և հեռախոսների վիճակագրական ցուցակում: Այդ նույն ցուցակի ավելի բարձր հորիզոնականներում նույնպես շատ են ֆիննական ընկերության արտադրած հեռախոսները:

  • Ավելի բարակ կորպուս

Ավի բարակ, սակայն կրկին ամուր կորպուս: նախկին 22 մմ-ի փոխարեն 12,8 մմ: Հին 3310-ից այս մեկը պահպանել է նաև ամուր կորպուսը, որն այնքան պինդ էր, որ բազմաթիվ կտակների առիթ էր դարձել: Nokia 3310-ը նախկին մոդելից տարբերվում է նաև ավելի վառ ու գունավոր դիզայնով: Այն ներկայացվել է դեղին, կարմիր, մոխրագույն և մուգ կապույտ գունային տարբերակներով:

  • Աշխատում է 10 անգամ ավելի երկար

2000-ականների մոդելը հայտնի էր իր երկար աշխատանքով և դրանով գրավում էր իր օգտատերերին: 2017-ի տարբերակում այս հատկանիշը պահպանվել, ավելին կատարելագործվել է: Ակտիվ օգտագործման պայմաններում այն 2 ժամ էր պահպանում լիցքավորումը, իսկ պասիվի դեպքում 4-5 օր: Այժմ՝ 22 ժամ և 30 օր:

Նշենք, որ MWC 2017-ին Nokia-ն ներկայացրել է միանգամից մի քանի նոր մոդել: Բացի արդեն իսկ մեծ աղմուկ հանած Nokia 6-ից, ներկայացվել է նաև Nokia 5 և Nokia 3 սմարթֆոնները:

Nokia 6-ն ունի 5,5 դյույմ FullHD դիսփլեյ, Qualcomm Snapdragon 430 պրոցեսոր, 64 Գբ հիշողություն, 4 Գբ օպերատիվ հիշողություն, հիմնական 16 Մպ և դիմային 8 Մպ հզորությամբ տեսախցիկներ, մարտկոցը՝ 300 մԱ/ժ, աշխատում է Android 7.0 Nougat համակարգով:

Nokia 5-ն օժտված է հետևյալ տեխնիկական բնութագրիչներով՝

  • 5,2 դյույմ էկրան
  • Qualcomm Snapdragon 430 պրոցեսոր
  • 2 ԳԲ օպերատիվ հիշողություն
  • 13 ՄՊ հիմնական տեսախցիկ, դիմային 8 ՄՊ տեսախցիկ
  • գինը մոտավորապես կարժենա 200 դոլար:

Nokia 3-ը համեմատաբար ավելի համեստ նկարագիր ունի՝ Snapdragon 425 պրոցեսոր, որը բնորոշ է նախնական մակարդակի մոդելներին: Գինն էլ կկազմի մոտ 150 դոլար: