Vimpelcom-ը, որը Beeline ապրանքանիշի սեփականատերն է, կանվանափոխվի և կստանա նոր VEON անունը: Այս մասին հայտարարել է ընկերությունը: Սա պայմանավորված է VEON անունով նոր ինտերնետ հարթակի գործարկման հետ: Ռեբրենդինգի նպատակը հեռահաղորդակցությունից բացի գլոբալ տեխնոլոգիական առաջատար ընկերություն դառնալն է:
Մարտի 30-ին հրավիված տնօրենների խորհրդի նիստում կքննարկվի ռեբրենդինգի հարցը և քվեարկության արդյունքում վերջնական որոշում կկայացվի:
Veon-ը դեռևս միայն Իտալիայում ընկերության թողարկված messenger-ն է, որը պլանավորվում է հասանելի դարձնել բոլոր օգտատերերին մինչև 2017-ի վերջ: Veon-ը մշակել են VimpelCom ընկերությանը պատկանող իտալական Wind օպերատորը և հոնկոնգյան Hutchison ընկերությունը:
Նշենք, որ Veon հարթակը կներկայացվի Բարսելոնայում մեկնարկած Mobile World Congress 2017-ի ընթացքում: