Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 28)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

PhotoTangler

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նկարներ խմբագրելու համար նախատեսված պարզ հավելված է, որի գործիքակազմի միջոցով կարելի է նոր շունչ հաղորդել նկարներին:

Slither Inks PinBall Run

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է գնդակի հավասարակշռությունը պահպանելով գլորել անպես, որ հավաքեք աստղերը և չընկնեք: Առաջին հայացքից հեշտ թվացող խաղը, բավականին բարդություններ ունի:

Gardenscapes – New Acres

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա փազլ խաղ է, պետք է օգնել այգեպանին պուրակի խնամքի հարցերում և այդ ընթացքում լուծել բազմաթիվ գունավոր և տրամաբանական փազլներ:

Nightgate

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս խաղում 2398 թվականն է և ամեն ինչ թվայնացված է: Արհեստական ինտելեկտը գրավել է աշխարհը և պետք է տրամաբանական խաղի միջոցով անցնել 50 աստիճանաբար բարդացող աշխարհները: Սա այն խաղերի թվին է պատկանում, որ պետք է պարզապես բեռնել և սկսել:

After3D Prism

Գինը՝ 1.99$ – անվճար

After3D-ի օգնությամբ հեշտորեն կարելի է կառուցել եռաչափ պատկերներ: Ինտերֆեյսը բաժանված է 2 մասի: Աջ կողմում գծագրում եք, ձախում տեսնում արդյունքը: