Օրերս Աղվերանում կայացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից անցկացվող «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը:
Հանդիպման ընթացքում ԻՏՁՄ անդամ կազմակերպությունների, ինչպես նաև Պաշտպանության նախարարության և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են Միության 2017-2021թթ երկարաժամկետ ռազմավարության գործողությունների պլանը:
ՏՀՏ լիդերների հանդիպում ֆորումի ընթացքում հստակեցվել և սահմանվել է ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարական 6 ուղղություն: Դրանք են.
- Կրթություն և աշխատուժի ձևավորում
- Հայկական ՏՏ բրենդի ստեղծում (Why Armenia)
- ՏՏ ընկերությունների և ոլորտի շահերի պաշտպանություն
- Ռազմարդյունաբերություն
- Պետությունը՝ որպես պատվիրատու (E-government)
- ՏՀՏ բիզնեսի առաջխաղացում
ՏՏ ոլորտի ներկայացուցիչները համապատասխան աշխատանքային խմբերով մշակել են վերոնշյալ ուղղությունների տեսլականը, հստակեցրել նպատակներն ու սահմանել խնդիրները: Աշխատանքային խմբերն առաջիկայում կշարունակեն ԻՏՁՄ ռազմավարության գործողությունների պլանի մշակումը:
«ՏՀՏ լիդերների հանդիպում» երկօրյա ֆորումին մասնակցել են շուրջ 60 ներկայացուցիչներ EIF, CQG, Macadamian, WEB, Ucom, Mentor Graphics, Grant Thornton, D-Link, Ev-Consulting, SFL, Instigate, Proximus, Leviathan, Masys, Niccoma Technologoes, VOLO, Apaga Technologies, Global.am, Impact Solutions ընկերություններից, Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրից, Պաշտպանության նախարարությունից և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնից: