Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Countr – Quick Count

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա պարզ ինտերֆեսյով հաշվիչ է, որի միջոցով կարելի է հաշվել գրեթե ամեն ինչ: Պետք է պարզապես սեղմել + կամ – և հաշիվը համապատասխանաբար կավելանա կամ կնվազի: Այսպիսով հաշիվը կպահպանվի ավտոմատ կերպով:

Flyro

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է փոքրիկ թռչունին դեպի վերև բարձրցնել այնպես, որ չբախվի ճանապարհին հանդիպող խոչընդոտներին և ողջ մնա:

Animal Game Show

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղը նախատեսված է երեխաների համար, որի միջոցով նրանք կարող են ճանաչել կենդանիներին: Պետք է ըստ ոտքերի գուշակել՝ վարագույրի հետևում թաքնված կենդանուն:

Vantage Calendar

Գինը՝ 3.99$ – անվճար

Vantage Calendar-ը հետաքրքիր և տարբերվող ձևով վիզուալիզացնում է օրացույցի նշումները ըստ ժամերի, օրերի, շաբաթների, ամիսների: Այն ավելի պարզ և համակարգված է ներկայացնում նշումները:

Ratio Rumble

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա ուսուցողական խաղ է՝ նախատեսված դպրոցականների և ուսանողների համար: Հնարավոր է ընտրել 18 տարբեր կերպարներից որևէ մեկին և պայքարել հակառակորդների դեմ՝ համարժեք հարաբերակցություններ կազմելու միջոցով: