ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Wordid – Word Game
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա զվարճալի բառախաղ է: Հարկավոր է սահմանված ժամանակում խառնված տառերից հավաքել ճիշտ բառեր:
Perloo
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա տարբերվող, հետաքրքիր ու տրամաբանական փազլ խաղ է: Perloo-ի գլուխկոտրուկները կապված են ֆիզիկայի, քվանտային մեխանիկայի, փիլիսոփայության, օպտիկայի հետ, այնպես որ առանց պարզ մտքի ու կենտրոնացվածության դուք չեք կարող լուծել դրանք:
PirTie
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի հանգստանալ, տեսնել գունային նոր երանգներ, բացահայտել գեղեցիկը: Հարկավոր է էկրանին մատի հպումներով փոխել, խառնել գույները, նայել նոր համադրություններին և հանգստացնել նյարդերը:
Brainsparker creativity & creative thinking cards
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս հավելվածի հարյուրավոր մոտիվացնող քարտերը յուրաքանչյուր գաղափար իրականացնելիս կոգեշնչեն և կխթանեն ստեղծարարությունը:
ZvH: Zombies vs Humans
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս ստրատեգիական խաղում պետք է պայքարել և կանգնեցնել զոմբիների լեգիոնների առաջխաղացումը, այդպիսով փրկել մարդկությանը ոչնչացումից: