Shazam-ում կհայտնվի նոր AR ֆունկցիա

Շատերի համար Shazam-ը ընդամենը կապույտ կոճակ է, որը ճանաչում է, թե ինչ երգ է հնչում տվյալ պահին: Գործարկվելու պահից սկսած այն արագորեն տարածվեց և այն արդեն 1 միլիարդից ավելի ներբեռնում ունի iOS և Android համակարգերում:

Սակայն այն միայն երգեր գուշակելու համար չէ: Ներկայացնում ենք Shazam-ի մեկ այլ ֆունկցիա: Այն լրացված իրականության (Augmented Reality) միջոցով հնարավորություն կտա սկանավորել հատուկ Shazam կոդեր, որոնք նման են QR կոդերին կամ էլ Snapchat-ի Snapcode-երին, որըոնք էլ կարգելաբացեն խաղեր, գովազդներ, գործարքներ և այլն:

Shazam-ի ղեկավար Ռիչ Ռայլիի խոսքվ շուտով հնարավոր կլինի սմարթֆոնի տեսախցիկով ճանաչել բրենդները՝ «Shazam this» արտահայտությամբ: Այս ֆունկցիայի պատճառով նախատեսվում է նաև հավելվածի ինտերֆեյսի փոփոխություն: