ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Zoo Train
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա ուսուցողական խաղ է՝ նախատեսված 2-5 տարեկան երեխաների համար: Այն պարունակում է 5 տարբեր խաղեր, որոնք կսովորեցնեն տառաճանաչություն, բառակազմություն և կզարգացնեն տրամաբանությունը:
Pixel Boat Rush
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս խաղում պետք է նավակը ալիքների վրայով հասցնել վերջնակետին՝ ճանապարհին կործանելով թշնամիներին:
Starry Night Interactive Animation
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս հավելվածի միջոցով հնրավոր է փոփոխել Վան Գոգի հայտնի «Աստղալից գիշեր» կտավը սեփական նախընտրությամբ:
Time Manager
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա կօգնի ավելի համակարգված դարձնել օրվա պլաններն ու առաջադրանքները: Հարկավոր է գրանցել դրանք հավելվածում և այն կհիշեցի ձեզ դրանց մասին:
Treasure Seekers 3
Գինը՝ 6.99$ – անվճար
Այստեղ պետք է օգնել Նելլիին և Թոմին կանգնեցնել չար ալքիմիկոսին և փրկել նրա թակարդներում հայտնված կերպարներին: Խաղում առկա են 48 վայրեր և 13 մինի-խաղեր: