Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 27)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Modern Labyrinth

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է գնդի հավասարակշռությունը պահպանելով՝ հաղթահարել խոչընդոտները, խուսափել անցքերից և այն հասցնել  վերջնակետին:

Jotalicious

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կհեշտացնի գնումներ կատարելը: Այն կօգնի կազմել գնումների ցուցակը:

Mind Magnets Info Organizer

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հեշտ և արագ ձևոև նշումներ անել, ցանկեր ու ցուցակներ կազմել:

PixelWakker

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է նկարները խմբագրելու համար, որի միջոցով հնարավոր է ստեղծել յուրօրինակ պիքսելային նկարներ:

Dizy

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա զառախաղ փազլ է: Պետք է ճիշտ հերթականությամբ դասավորել քարտերը, վաստակել միավորներ և բոնուսներ: