Մեր օրերի Մեծ երազող էլոն Մասկի ֆենոմենը

Էլեկտարական ինքնակառավարվող մեքենաներից, Մարսի գաղութացումից, տիեզերքի գրավումից մինչև արևային քաղաքներ, ստորգետնյա թունելներ ու մարդկային ուղեղը համակարգչին կապող նեյրոժանյակներ. այս և այլ հավակնոտ գաղափարների հեղինակ Էլոն Մասկը համարվում է մեր օրերի Մեծ երազողներից մեկը: Ներկայացնում ենք հաջողության հասնելու նրա ճանապարհը, կյանքի կանոնները, նախընտրությունները, ծարգրերն ու խորհուրդները:   

Ինչպե՞ս է նրան հաջողվում գործել այդչափ արդյունավետ

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ծնված, կանադա-ամերիկացի գործարար, ճարատարագետ, գյուտարար և ներդնող, Tesla ընկերության գլխավոր տնօրեն և արտադրանքի գլխավոր ճարտարապետ, SpaceX ընկերության հիմնադիր, նաև SolarCity ընկերության նախագահ, PayPal, Zip2 ընկերությունների համահիմնադիր, ինչպես նաև մեծահամբավ Hyperloop գերարագ փոխադրման համակարգի գաղափարի առաջարկող։

  1. Նրան անհանգստացնում են գլոբալ խնդիրները, որոնց լուծումները հսկայական օգուտ կբերեն ամբողջ մարդկությանը:
  2. Նույնիսկ հաջողության ամենափոքր շանս ունեցող նախագծերին քմահաճորեն չի մոտենում:
  3. Համառ, ծանր աշխատանք + սխալվելու վախի բացակայություն:
  4. Բոլոր միջոցները, որոնք նա ներդրել է իր ընկերություններում, եղել են սեփականը և արդեն իսկ հաջողված ծրագրերից ստացված դրամական միջոցները:
  5. 15-ից ավելի տարի Մասկն աշխատում է շաբաթական 100 ժամ:

SpaceX-ի առաջին հրթիռի տիեզերք ուղարկելու փորձը տապալվել է: Երկրորդը նույնպես ավարտվել է անհաջողությամբ: Երրորդը՝ կրկին անհաջող: Այդ ժամանակ Էլոն Մասկի ընկերությունն ապրում էր ֆինանսական ճգնաժամ, իսկ ինքը կուտակել էր մեծ պարտքեր: Չնայած դրան՝ նա ռիսկի է դիմում և օգտագործում վերջին շանսը, որը դառնում է SpaceX-ի առաջին հաջողությունը: Դրան հաջորդում է միալիադ դոլարանոց պայմանագիրը NASA-ի հետ, մեծաքանակ ներդրումները, պատմական Flacon 9 հրթիռակրի կրկնակի բացթողումը տիեզերք: SpaceX-ը փրկված էր Էլոն Մասկի համառության և հավատի շնորհիվ:

Երեք անհաջողությունից հետո, համառորեն փորձել էլի ու էլի, ահա թե ինչով են տարբերովում հաջողակները սովորական մարդկանցից: Նրանք պատրաստ են անմնացորդ զոհել ամեն ինչ, ներդնել սեփական ուժերն ու միջոցները, որպեսզի հասնեն և իրագործեն նպատակը:

Ալկոհոլի և էներգետիկ խմիչքների նկատմամաբ վերբերմունքը

Էլոն Մասկի կյանքում գոյություն ունի 2 մղիչ ուժ՝ կոֆեինը և Մարսի գաղութացման միտքը:

Մինչև վերջերս, երբ Մասկը սկսեց անհանգստանալ իր առողջության մասին, նա օրական խմում էր 6 բանկա դիետիկ Կոլա և մի քանի մեծ բաժակ սուրճ: Գործընկերների խոսքով՝ հաճախ նա այնքան է խորասուզվում աշխատանքում, որ անհրաժեշտություն է առաջանում մի քանի անգամ կրկնել նրա անունը՝  տվյալ պահին աշխատանքից կտրելու և ուշադրությունը հրավիրելու համար:

Իր հարցազրույցներից մեկում, Մասկը հայտնել է, որ առհասարակ չի օգտագործում ալկոհոլային խմիչք, քանի որ նրան պարզապես դուր չի գալիս ալկոհոլի համը: Համակուրսեցիներից մեկն էլ պատմել է, որ այդ պատճառով մշտապես Մասկն է համաձայնության եկել ոստիկանության հետ, երբ ընկերները ղեկին ոչ սթափ վիճակում էին լինում: Բայցևանյպես, նա իրեն թույլ է տալիս մեկ բաժակ գինի:

Ի՞նչ գրքեր է կարդում Էլոն Մասկը

Բազմաթիվ հարցազրույցներում Էլոն Մասկը պատմել է, որ նախընտրում է կարդալ ականավոր անձանց կյանքի պատմությունները, ինչպես օրինակ՝ Բեն Ֆրանկլինի, Ուինսթոն Չերչիլի, Հենրի Ֆորդի կենսագրականները: Ինչպես նաև սիրում է Դեյլ Քարնեգիի աշխատանքները, և բնականաբար ինժեներիայի, ֆիզիկայի, դիզայնի, բիզնեսի վերաբերյալ գիտական գրականություն:

Ամենասիրելին անգլիացի հեղինակ Դուգլաս Ադամսի «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց» գիրքն է:

Favobooks-ի կազմած Մասկի ամենասիրելի 80 գրքերի ցանկը կարող եք գտնել այստեղ:

Անհաջողությունները

Էլոն Մասկը շատերի կողմից համարվում է աշխարհի ամենահաջողակ գործարարներից մեկը: Սակայն ամեն ինչ չէ, որ նրան տրվել է միանշանակ և հալած յուղի պես: Անհաջողությունները նրան նույնպես ուղեկցել են:

  1. PayPal-ի գրեթե սնանկացումը
  2. PayPal-ի գործադիր տնօրենի պաշտոնից ազատում
  3. Tesla-ի գործադիր տնօրենի պաշտոնից ազատում
  4. 2008թ. Tesla և SpaceX ընկերությունների գրեթե տապալումը
  5. 2010թ. սնանկացում

Կարող ենք փաստել, որ Էլոն Մասկը պատկանում է այն մարդկաց թվին, որոնք անում են այն ինչ իրենց իսկապես դուր է գալիս, ոչ թե միայն հանուն փողի: eBay ընկերությանը PayPal-ի վաճառքով նա հնարավորություն ուներ ամբողջ կյանքում ապրել ապահովված, առանց ռիսկերի, կարող էր ներդնել իր գումարները տարբեր սթարթափերում և այլն: Բայց նա դեռևս 10 տարի առաջ որոշեց ստեղծել ինքնակառավարվող էլեկտրական մեքենա, տիեզերական հրթիռներ արտադրող ընկերություն և արևային էներգիա մշակող կայաններ: Եթե լինենք անկեղծ 10 տարի առաջ նման գաղափարները չունեին վստահության նյութական հիմքեր:

Հաջողության 5 գաղտնիք

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում իր ելույթի ժամանակ նա տվել է 5 խորհուրդ, որոնց հետևելը նրա հաջողության գրավականն է դարձել:

  • Աշխատե՛ք, երբ անհրաժեշտ է աշխատել: Մեզանից շատերի համար աշխատանքը վերածվել է սոցցանցերում և ժամանցային կայքերում ժամանակ սպանելը: Արժե՞ արդոք ասել, որպեսզի հաջողության  հասնեք, պետք է տքնաջան աշխատել:
  • Գտե՛ք աշխատակիցների, որոնք պաշտում են իրենց գործը:
  • Ներդրումներ կատարեք պրոդուկտի բարելավման մեջ: Մասկը պատմել է, որ Tesla ընկերության գովազդի համար գործնականում գումար չեն հատկացրել, փոխարենը կենտրոնացել են ինովացիոն լուծումների հետազոտության և մշակման վրա: Եթե պրոդուկտն ավելի լավը դարձնելու ձեր ջանքերը չեն օգնում, ապա դադարեցրե՛ք այն:
  • Պետք չէ հետևել թրենդներին:
  • Որքան երիտասարդ եք, այնքան ավելի շատ պետք է ռիսկի դիմել:

Սակայն կյանքի նման ռիթմը, նորարաության մաս կազմելն ունի իր մութ անկյունները, որպես օրինակ կարող ենք նշել, որ Մասկը իր երեխաների հետ մեծամասամբ շփվում է էլ. նամակագրությամբ:

Գործընկերները նրան համարում են պահանջկոտ և խիստ ղեկավար: Եթե նա աշխատում է օրական 12 ժամ և ավելի, ապա պահանջում է նույնը նաև գործընկերներից: Ոչինչ հենց այնպես չի տրվում և նախքան հաջողության քաղցր պտուղները քաղելը, պետք է անցնել անհաջողությունների, հիասթափությունների և դժվարություններ միջով: Էլոն Մասկի ֆենոմենը կայանում է նրանում, որ նա չի հանձնվում և շարունակում է պայքարել, ի տարբերություն նրանց, որոնց անուններն անհայտ են, քանի որ սկսածը թողել են անավարտ:

Նունե Գրիգորյան