ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Eighty-Eight
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս խաղը դուր կգա տրամաբանական փազլներ նախընտրողներին: Պետք է վերևից իջնող թվերով ստեղծել շղթայական ռեակցիա և միավորներ հավաքել, միաժամանակ թույլ չտալ, որպեսզի լրացվեն բոլոր ազատ տարածքները:
Shark Puzzles
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա դասական փազլ է՝ նախատեսված երեխաների համար: Այստեղ պետք է հավաքել ծովային կենդանիների նկարներ: Հավելվածը թույլ է տալիս ստեղծել նաև անհատական փազլներ խաղալու համար:
Find My Fitbit
Գինը՝ 5.99$ – անվճար
Այս հավելվածը պետք է կգա Fitbit-ը կորցնելու դեպքում: Այն Bluetooth ազդանշանի միջոցով րոպեների ընթացքում գտնում է մոտակա բոլոր սարքավորումները, ցույց տալիս դրանց կոնկրետ տեղը քարտեզի վրա:
Musemage
Գինը՝ 3.99$ – անվճար
Սա լուսանկարչական հավելված է, որի միջոցով հնարավոր է խմբագրել նկարներն ու տեսանյութերը 33 ոսպնյակների և հատուկ էֆեկտների, 44 գունային ֆիլտրերի միջոցով և այլ գործիքների միջոցով: