Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 30)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Relax Rain

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հանգստացնել նյարդերը: Այն առաջարկում է 6 տարբեր անձրևների ձայներ: Հնարավոր է միացնել նախընտրելի ձայնագրությունը, սահմանել ժամանակ և հանգստանալ: Այն կօգնի քնել:

TallySheet – The Garage Sale Cash Register App

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի վաճառքներ իրականացնելիս՝ հետևել և միշտ տեղեկացված լինել դրանց ընթացքից:

ACTPrinter

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա վիրտուալ տպիչ է: Այս հավելվածով հնարավոր է ֆայլերը փոխարկել PDF ֆորմատի և դրանք տարածել Apple սարքավորումների միջև: Սա հատկապես պետք կգա գործուղումների ժամանակ՝ փաստաթղթերը ձեռքի տակ ունենալու համար:

Green Riding Hood

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա հեքիաթ խաղ է մի աղջկա մասին, որը սիրում է ծաղիկներ և բանջարեղեն աճեցնել: Անիմացիոն մինի-խաղերի միջոցով պետք է օգնել նրան այգեգործության հարցերում:

Prompts

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա գեղագրության համար նախատեսված հավելված է, որը թույլ է տալիս ստեղծագործական մոտեցում ցուցաբերել տեքստային աշխատանքին:

Brainbean

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղը երեխաների համար է, այն բազմաբնույթ խաղերի միջոցով մարզում է ուղեղը, զարգացնում ստեղծարար մտածողությունը, տրամաբանությունը և այլն: