Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 4)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Tower of Fortune

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա ռետրո ոճով պատրաստված փիքսելային խաղում պետք է օգնել հորը գտնել առևանգված և աշտարակում պահվող աղջկան, կռվել թշնամիների դեմ, հավաքել միավորներ և հետ վերադարձնել աղջկան:

Night Sky 4

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով լրացված իրականությամբ հնարավոր է ուսումնասիրել տիեզերքը, ծանոթանալ համաստեղություններին, ստանալ տեղեկատվություն դրանց մասին:

Blyss

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղը դուր կգա տրամաբանական փազլ սիրողներին: Այն ունի 3 խաղային թեմա:

Spirit Walkers: Curse of the Cypress Witch (Full)

Գինը՝ 2.99$ – անվճար

Մայլին և ընկերները ուղևորվել են դեպի անտառ՝ հետախուզական ճամփորդության: Անտառը լի է հոգիներով և միստիկ կերպարներով: Պետք է բացահայտել ընկերների վնասվածքների և անհետացման պատճառները: Խաղն ունի 32 տարբեր վայրեր, 20 փազլ մինի-խաղեր, բազմաթիվ անիմացիոն կերպարներ:

Spirit Walkers: Curse of the Cypress Witch HD (Full)

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա նախորդի HD տարբերակն է՝ նախատեսված iPad-ով խաղալու համար: Խաղի էությունն ու առաջադրանքներն անփոփոխ են: