Apple ընկերությունը սերտիֆիկացրել է Ucom-ի 4G/ LTE Advanced ցանցը

Լուրեր Apple-ի շարժական սարքերն օգտագործողների համար: Այսօրվանից սկսած Apple ընկերության շարժական սարք (սմարթֆոն, պլանշետ և այլն) ունեցող Ucom-ի բաժանորդները կօգտվեն Հայաստանում Apple ընկերության կողմից միակ սերտիֆիկացված 4G/LTE Advanced ցանցից:

LTE Advanced-ի հնարավորությունը սերտիֆիկացված է, օրինակ, iPhone 5-ի և դրանից հետո արտադրված մոդելների համար: Apple-ի կողմից սերտիֆիկացված ցանցից օգտվելու համար անհրաժեշտ է թարմացնել հեռախոսի օպերացիոն համակարգը մինչև  iOS10.3 տարբերակը:

Թարմացումից հետո Apple iPhone ունեցող բաժանորդները, միանալով Հայաստանում Apple ընկերության կողմից սերտիֆիկացված միակ ցանցին՝ Ucom-ի 4G-ին, կխնայեն հեռախոսի մարտկոցը ու խնդիրներ չեն ունենա զանգերի, SMS-ների, ձայնային հաղորդագրությունների և բջջային տվյալների հետ:

Հավելենք, որ չսերտիֆիկացված ցանցում օգտագործողի հեռախոսի մարտկոցի աշխատանքը, զանգերը, SMS-ները, ձայնային հաղորդագրությունները և բջջային տվյալները կարող են վնասվել, հետևաբար՝ խորհուրդ է տրվում միանալ Ucom-ի 4G/LTE Advanced-ին:

Ucom-ի 4G/ LTE Advanced ցանցի մասին ավելի մանրամսն կարող եք տեղեկանալ այստեղ: