Ucom-ի ցանցում հավելյալ HD ալիքների գինը նվազել է

Մայիսի 1-ից Ucom-ի  բաժանորդների համար հավելյալ 14 HD ալիքների սակագները իջեցվել են 25-65%:

Մասնավորապես Viasat Sport HD, Eurosport 1 HD,  Amedia Premium HD, Nat Geo Wild HD, National Geographic HD հեռուստաալիքների համար բաժանորդները կվճարեն 600 դրամ նախկին 1000 դրամի փոխարեն:

Viasat Nature/History HD, Охотник и рыболов HD, Russian Travel Guide HD հեռուստաալիքների գինը կկազմի 350 դրամ նախկին 600-ի փոխարեն:

Viasat Megahit HD, Viasat Premium HD գինը կկազմի 600 դրամ նախկին 1200-ի փոխարեն:

MTV Live HD հեռուստաալիքի գինը կկազմի 350 դրամ նախկին 800-ի փոխարեն:

Discovery Channel HD հեռուստաալիքների գինը կկազմի 600 դրամ նախկին 800-ի փոխարեն: Teletravel HD-ի գինը կնվազի 65%-ով և կկազմի 350 դրամ նախկին 1000 դրամի փոխարեն: