Ապրիլի 30-ին ավարտվեց ՏՏ ոլորտի ընկերությունների 2017 թ. շախմատի ամենամյա մրցաշարը, որը նախաձեռնել էին «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը և Հայաստանի Շախմատի ակադեմիան:
Հաղթող են ճամաչվել են հետևյալ թիմերը՝
- 1-ին տեղ՝ «Սինոփսիս Արմենիա»
- 2-րդ տեղ ՝ «ԲեթՔոնսթրաքթ»
- 3-րդ տեղ՝ «Օ-Էմ-Դի»
Մրցաշարի առաջատարներն էին՝
- 1-ին տախտակ՝ Հայկ Վարդանյան, «Գինոսի Ապարտելս»
- 2-րդ տախտակ՝ Սիփան Մուրադյան, «Պիքսարտ»
- 3-րդ տախտակ՝ Գեղամ Պետրոսյան, «Սինոփսիս»
Կազմակերպիչները հույս ունեն, որ այն կդառնա առավել սիրված, և մասնակից ընկերությունների քանակը կավելանա 2018 թ. մրցաշարի ժամանակ:
Նշենք, որ այս տարի մասնակցել են 20 ընկերություններից 27 թիմեր: Մրցաշարի բացմանը ներկա են եղել նաև գրոսմայստերներ Արշակ Պետրոսյանը և Սմբատ Լպուտյանը: