ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Linia
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա փազլ խաղերի սիրահարների համար է: Այն ունի 80 փուլ և դրանցից յուրաքանչյուրում պետք է գույները դասավորել ճիշտ հաջորդականությամբ: Դժվարությունն այն է, որ գունավոր պատկերներն անընդհատ տեղաշարժվում են, պտտվում են և փոխում են դիրքերը:
Mathematical Run
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա մաթեմատիկական խաղ է, որի ընթացքում պոտք է առաջ շարժվել և հավաքել միավորներ մաթեմատիկական գործողությունների շնորհիվ:
SomaFM Radio Player
Գինը՝ 7.99$ – անվճար
Սա ռադիո է բոլոր նրանց համար, ովքեր տանել չեն կարողանում գովազդային ընդմիջումները: Այն ազատ է գովազդից և առաջարկում է ռադիոալիքներ ըստ հետաքրքրությունների՝ առանձին կատեգորիաներով:
Wardwell House
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս խաղում խաղացողը կորում է խորհրդավոր կղզում, որտեղ պետք է գնտի ողջ մնալու և դուրս գալու ճանապարհը: Սա հիշոցնում է սարսափ ֆիլմ:
True Skate
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս խաղը էքստրիմի և արագության սիրահարների համար է: Պետք է սքեյթբորդով հաղթահարել խոչընդոտները, կուտակել միավորներ և մրցել այլ խաղացողների հետ: