Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 23)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Sky to Fly: Faster Than Wind 3D Premium

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է թռչել, կրակել և վերացնել թշնամիներին: Այստեղ պետք է կատարել 20 առաջադրանք, հասանելի են 10 անիմացիոն եռաչափ տեղանքներ, 12 տարբեր կերպարներ:

Cardinal Land

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս փազլ խաղում պետք է հավաքել կենդանիների պատկերներ՝ միացնելով միմյանցից տարանջատված մասերը, որից հետո հավելվածում կարելի է կարդալ տվյալ կենդանու մասին հետաքրքիր փաստեր:

Audrey

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածի խելացի տեսախցիկը կօգնի ստանալ յուարահատուկ լուսանակարներ: Հնարավոր է ստանալ նաև անթերի սելֆիներ:

LAN Scan

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի սկանավորել և գտնել մետակա WiFi ցանցային համկարգերը, տեսնել բոլոր սարքավորումները, որոնք միացած են ցանցին:

CTFxCmoji

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա անիմացիոն էմոջիների փաթեթ է, որում ընդգրկված սթիքերներն ու էմոջիները նոր երանգ կհաղորդեն զրույցին: