Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Super Phantom Cat – Be a jumping bro.

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է վազել, թռնել, վերացնել թշնամիներին և առաջ շարժվել գունավոր գալակտիկայում, հավաքել միավորներ:

Who Was? Adventure

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով պարզեք` ինչքան լավ եք ճանաչում հայտնի մարդկանց դեմքերը: Փորձեք հնարավորինս արագ կողմնորոշվել ու գտնել անհրաժեշտ դեմքը:

White Noise: sounds for sleep and relaxing

Գինը՝ 1.99$ – անվճար

White Noise-ը լուծում է անքնության խնդիրը. այն հնչեցնում է անտառային ձայներ, օդափոխիչի աղմուկը, ջրի ու քամու ձայնը և այլն: Մշակողների խոսքով՝ այն կնպաստի հանգիստ քնին:

Arise: Beat Procrastination & dominate todo lists!

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հասնել ձեր առջև սահմանված նպատակներին:

AR Synth Music

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է հետաքրքիր եղանակով նվագել երաժշտություն՝ լրացված իրականության օգնությամբ: Պետք է դոլարը դնել հարթ մակերեսի վրա և սմարթֆոնի տեսախցիկը պահել դրա վրա: Թղթադրամի վրա կավելանան վիրտուալ կոճակներ, որոնք սեղմելով հնարավոր է նվագել: