Yandex-ը ցուցադրել է ինքնակառավարվող մեքենայի նախատիպը

Yandex-ը ցուցադրել է ինքնակառավարվող մեքենայի նախատիպը: Ավտոմեքենայի աշխատանքը ընկերությունը հրապարակել է youtube-ում:

TechCrunch-ի հաղորդմամբ՝ ավտոմեքենայի նախատիպը ստեղծվել է, որպեսզի փորձարկվի ընկերության  մշակած ծրագրային ապահովումը: Այն ներառում է նավիգացիա, գեոլոկացիա, մեքենայական ուսուցում (machine learning): Գործածվում են նաև ընկերության  կողմից տրամադրվող այլ ծառայություններ՝ քարտեզներ, նավիգացիա և այլն:

Yandex Taxi-ի PR գծով տնօրեն Վլադիմիր Իսաևի խոսքով՝ ընկերությունը հավաքել է Yandex նավիգատորի օգտատերերի տվյալները, որպեսզի զարգացնեն և բարելավեն համակարգը, կարողանան իրականացնել ուղևորություններ քաղաքում խցանումների ժամանակ, հասկանալ ճանապարհների առանձնահատկությունները՝ վթարներից խուսափելու համար:

Նախատեսվում է ինքնակառավարվող ավտոմեքենան քաղաքում թեստավորել տարվա ընթացքում: