Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 31)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Find My Car

Գինը՝ 1.99$ – անվճար

Եթե հաճախ է պատահում, երբ մոռանում եք, թե որտեղ եք կայանել մեքենան, ապա այս հավելվածը կօգնի այն արագ և առանց ջանք գործադրելու գտնել GPS քարտեզի օգնությամբ:  Այն նաև կծանուցի վճարովի կայանատեղիի ժամանակը լրանալու դեպքում: Հավելվածում հնարավոր է նշումներ անել ձեր կայանած վայրի մասին, որոնց օգնությամբ արագ կգտնեք ձեր մեքենան:

screen696x696 screen696x696 (1) screen696x696 (2)

Monogram Plus

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նախատեսված է Apple Watch-ի համար: Այն թույլ է տալիս օգտատերերին անհատականացնելու իրենց խելացի սարքավորման ինտերֆեյսը:

Rover

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հոգ տանել ընտանի կենդանու մասին, եթե օրվա ընթացքում շատ զբաղված եք լինում և օրինակ չեք կարող զբոսանքի տանել շանը կամ էլ տանը միայնակ է մնացել և խնամող չունի, ապա Rover-ում հնարավոր է գտնել մեկին, ով կանի այդ ամենը ձեր փոխարեն: Այստեղ գրանցված է մոտ 65 000 ընտանի կենդանու խնամող:

screen696x696 (2) screen696x696 (3) screen696x696 (4)

Pin Points

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը հատկապես օգտակար կլինի ճանապարհորդության պլանավորման ժամանակ: Ցանկանում եք իմանալ Ձեր գտնվելու վայրից մինչև հյուսիսային բևեռ հեռավորությունը կամ իմանալ, թե ինչ հեռավորության վրա է գտնվում այս կամ այն քաղաքը. այս հավելվածը կօգնի այս հարցում: Այն չափում է մի կետից դեպի մյուս կետն ընկած հեռավորությունը:

screen696x696 screen696x696 (2) screen696x696 (3)

InstaWeb: Web to PDF Converter, Article Cleaner and Reader

Գինը՝ 1.99$ – անվճար

InstaWeb-ը թույլ է տալիս ցանկացած web էջ դարձնել PDF` ավելի ուշ անդրադառնալու համար: Նախքան պահպանելը կարող եք անվանում ընտրել ֆայլի համար: InstaWeb-ը նաև հնարավորություն է տալիս պահպանել web էջի միայն տեքստը:

instawebinstaweb1instaweb2