Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 2)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Easy Spending

Գինը՝ 1.99$ – անվճար

Վերահսկեք ձեր ծախսերը այս հավելվածի միջոցով, ավելին` այն կօգնի գումար խնայել` միայն կանոնակարգված ծախսեր անելով:

Magic  Sorter

Գինը՝ 2.99$ – անվճար

1-3 տարեկան երեխաների համար նախատեսված ուսուցողական խաղ է: Թվով 10 խաղերի միջոցով երեխան կարող է սովորել հաշվել, տարբերել գույները և ձեռք բերել այլ տարրական գիտելիքներ:

magic magic1

Merry Cubes HD

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղը նույնպես երեխաների համար է: 2-7 տարեկան երեխաները խաղերի և տարբեր առաջադրանքների միջոցով կարող են միաժամանակ զվարճանալ և սովորել:

merry merry1

Daniel Tiger’s Day & Night

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղով երեխան կարող է վագրիկին օգնելով սովորել արթնանալուց և քնելուց առաջ կատարվող առօրյա գործողությունները:

PirTie

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հանգստանալ, տեսնել գունային նոր երանգներ, բացահայտել գեղեցիկը: Հարկավոր է էկրանին մատի հպումներով փոխել, խառնել գույները, նայել նոր համադրություններին և հանգստացնել նյարդերը: