Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Intervals – A professional interval timer

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի ստեղծել և նախագծել ձեր անհատական մարզումների պլանը: Այն նախատեսված է հատկապես յոգայով զբաղվողների համար:

s s1 s2

Spite & Malice

Գինը` 1.99$ – անվճար

Սա խաղաթղթային հետաքրքիր խաղ է, որտեղ պետք է հնարավորինս արագ ազատվել սեփական քարտերից` խանգարելով մրցակիցներին քայլ անել:

Smart PDF Scanner

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա սկաներ է, որի միջոցով կարող եք թվայնացնել փաստաթղթերը՝ նկարելով: Հավելվածը ձեզ կազատի մեծ և դանդաղ աշխատող սկաներներից և բարձրորակ թվայնացում կապահովի:

scanner scanner2 sganner1

The Robot Factory by Tinybop

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա երևակայությունը զարգացնող խաղ է՝ նախատեսված 6-ից բարձր տարիքի երեխաների համար: Այս խաղում պետք է հավաքել և ստեղծել ռոբոտներ:

After3D Prism

Գինը՝ 1.99$ – անվճար

After3D-ի օգնությամբ հեշտորեն կարելի է կառուցել եռաչափ պատկերներ: Ինտերֆեյսը բաժանված է 2 մասի: Աջ կողմում գծագրում եք, ձախում տեսնում արդյունքը:

Notes.xls simple spreadsheet (Excel edition)

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարելի է Excel ֆայլեր ստեղծել, երբ ձեռքի տակ համակարգիչ չլինի: Ունի լայն ֆունկցիոնալ հնարավորություններ, բանաձևերը նույնն են, ինչ Microsoft Excel ծրագրում: