ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
TextGrabber
Գինը` 4.99$ – անվճար
ABBYY-ի ընկերության այս հավելվածը թույլ է տալիս սկանավորել ցանկացած տեքստ, QR կոդ և պահպանել տվյալները սմարթֆոնում: Դուք կարող եք նաև թարգմանել տեքստերը ավելի քան 100 լեզվով, ինչպես նաև կիսվել նյութերով տարբեր սոցիալական ցանցերում և այլ հավելվածներում:
Pocket Yoga
Գինը` 2.99$ – անվճար
Այս հավելվածը թույլ է տալիս ստեղծել սեփական յոգա ծրագիրը, մամնի դիրքերի հաջորդականությունը, սահմանել դրանց փոփոխության անհրաժեշտ ժամանակը և այլն: Այն ունի մանրամասն ձայնային և տեսաուղեցույց յուրաքանչյուր ասանայի համար:
Rock(s) Rider
Գինը` 2.99$ – անվճար
Այս խաղը դուր կգա արագության և ռոքի սիրահարներին: Պետք է մոտոյով հաղթահարել ճանապարհին հանդիպող խոչընդոտները, կատարել մոտ 150 առաջադրանք և անցնել խաղի 64 աշխարհները:
Pinball Breaker Forever
Գինը` 0.99$ – անվճար
Սա Pinball հայտնի խաղի մոտիվներով պատրասված խաղ է՝ նեոնային գույներով ինտերֆեյսով: Պետք է կոտրել աղյուսները:
Live Score Once
Գինը` 3.99$ – անվճար
Այս հավելվածով միանգամից հնարավոր է տեղեկանալ ֆուտբոլային բոլոր խաղերի հաշիվներից, առաջնություններից, թիմերից, այն ամենից ինչ կատարվում է ֆուտբոլային աշխարհում: