ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Flashback
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա տարբերվող ինտերֆեյսով օրացույց է, որի միջոցով հնարավոր է նշումներ կատարել և տեղեկանալ սպասվող իրադարձությունների մասին:
Levitagram
Գինը՝ 1.99$ – անվճար
Լավագույն հավելվածը, որի միջոցով հնարավոր է ստեղծել լեվիտացիոն լուսանկարներ, այսինքն` լուսանկարներ, որոնցում մարդը գտնվում է օդում:
White Noise: sounds for sleep and relaxing
Գինը՝ 1.99$ – անվճար
White Noise-ը լուծում է անքնության խնդիրը. այն հնչեցնում է անտառային ձայներ, օդափոխիչի աղմուկը, ջրի ու քամու ձայնը և այլն: Մշակողների խոսքով՝ այն կնպաստի հանգիստ քնին:
Drop The Chicken 2
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա Cut the rope խաղի նմանությամբ պատրաստված խաղ է, որի ընթացքում, կիրառելով ֆիզիկայի կանոնները, պետք է օգնել ճուտիկին փախչել կրկեսից: