Sevan Startup Summit 2017. ամփոփվել են արդյունքները

Ավարտվել է Sevan Startup Summit 2017-ը: Սևանա լճի ափին վրանային բիզնես ֆորումն արդեն 2-րդ տարին է անցկացվում: Մրցանակային ֆոնդը կազմել է 50 հազար դոլար: Ամփոփում ենք արդյունքները.

Գլխավոր մրցանակը՝ 8000 դոլար, ստացավ ANIX ստարտափը: ANIX-ը վիրտուալ օգնական է ցանցային միջավայրում, որն ավտոմատացնում է հաճախորդների սպասարկումը: Այն նաև վիրտուալ ավատար է սպասարկող անձնակազմի համար՝ օգտագործելով ձայնային և տեքստային կապի միջոցները:

5000 դոլար հատուկ մրցանակի արժանացավ Triple-E ստարտափը:

Lenz ստարտափը ստացավ 3000 դոլար մրցանակ: Augment-AR, Chessify, Trimaran Hotel, MatchUp, Play& Do ստարտափները ստացան 2500-ական  դոլար: Cyber mantis-ը՝ 2000 դոլար: Devstack, Locotech ստարտափները ստացան 1000 դոլար, V-mobile, Augment-AR ստարտափները՝ 500 դոլար:

Խրախուսական մրցանակներ ստացան ևս մի քանի սթարթափներ: Նրանցից մի քանիսը կստանան բիզնես խորհրդատվական ծառայություններ, փորձառու ընկերությունները կիրականացնեն մարկետինգային աուդիտ: Sevan Startup Summit-ի գործընկերները կձևավորեն տարբերանշան, կնպաստեն կայքի ստեղծմանը, կտրամադրեն հատուկ դասընթացներ:

Սևան էր ժամանել 10 երկրի ավելի քան 1000 մասնակից: Մինչև մրցանակների համար պայքարի ամենակարևոր օրը ճամբարային առօրյան մասնակիցների համար հագեցած և ավելի օգտակար  էր դառնում տարբեր փորձառու ընկերությունների ներկայացուցիչների հետ խարույկի շուրջ զրույցների շնորհիվ:

«Համոզված եմ, որ այսօրվա մրցանակակիր ստաարտափներից շատերը մի քանի տարի անց հենց իրենք են լինելու մրցանակ հանձնող: Միգուցե տարիներ անց մենք Սևան Ստարտափ սամիթի շրջանակն ընդլայնենք, և այն դառնա միջազգային իրադարձություն՝ անցկացվելով ոչ միայն Սևանի լողափին, այլև Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ափերին»,- նշել է Սրատրափ Արմենիա հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը:

Միջոցառմանը ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրել նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ)՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում: