Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 2)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Flow

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք հեշտությամբ կառավարել և ավելի համակարգված դարձնել էլեկտրոնային նամակագրությունը Gmail-ում, Hotmail-ում, IMAP inbox-ում, QQ mail-ում:

Oblique

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածն առաջարկում է 14 ինտերակտիվ ֆիլտրեր տեսախցիկի համար, որոնք թույլ կտան հետաքրքիր և տարբերվող լուսանկարներ ստեղծել:

VisualMATH 4D

Գինը` 1.99$ – անվճար

Վիզուալացրեք մաթեմատիկական ֆունկցիաներն այս հավելվածի միջոցով: Սա պրոֆեսիոնալ գրաֆիկական հաշվիչ է, ֆունկցիաները կարելի է տալ երկչափ, եռաչափ, քառաչափ տեսք:

24H – Hours Tracker for Work, Sleep Cycle Analysis 

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը կհաշվի ձեր ժամանակի ձախսը, այն կօգնի ավելի արդյունավետ պլանավորել գործերն ու անելիքները:

Addition Flash Cards Math Help Quiz Learning Games

Գինը` 3.99$ – անվճար

Սա երեխաների համար նախատեսված մաթեմատիկական խաղ է, որի օգնությամբ նրանք կարող են ավելացնել իրենց գիտելիքները մաթեմատիկայից, զարգացնել տրամաբանությունը և արագ կողմնորոշվելու ունակությունը: