Mozilla-ն Firefox-ում փորձարկում է նոր ֆունկցիաներ

Mozilla-ն թեստավորում է նոր ֆունկցիաներ Firefox բրաուզերում: Mozilla-ն հնարավորություն է տալիս կիսվել մինչև 1Գբ ծավալով ֆայլերով, փնտրել ինֆորամցիա ձայնային օգնականի օգնությամբ և նշումներ կատարել հենց բրաուզերում:

Send վեբ-ծառայությունը աշխատում է բրաուզերից առանձին, այն կարելի է գործածել ոչ միայն Firefox-ում, այլ նաև Chrome-ում: Մինչև 1Գբ ծավալով ֆայլերն ուղարկելիս կծածկագրվեն, կոնտենտը կջնջվի  Mozilla-ի սերվերներից 24 ժամից կամ էլ հասցեատիրոց բեռնումից անմիջապես հետո:

Մյուս նորամուծությունները բրաուզերի հավելվածներ են, որոնք աշխատում են Google-ի, Yahoo-ի և DuckDuckGo-ի հետ: Notes-ը բացվում է բրուզերի ձախ պանելում, որտեղ էլ կարելի է նշումներ կատարել:

Բոլոր 3 նոր գործառույթները դեռևս միայն թեստավորման փուլում են և գուցե չհայտնվեն Firefox-ի վերջնական տարբերակում: Դուք նույնպես կարող եք փորձել նոր գործառույթները՝ բեռնելով դրանք այս հղումով: