Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 10)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Linia

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա փազլ խաղերի սիրահարների համար է: Այն ունի 80 փուլ և դրանցից յուրաքանչյուրում պետք է գույները դասավորել ճիշտ հաջորդականությամբ: Դժվարությունն այն է, որ գունավոր պատկերներն անընդհատ տեղաշարժվում են, պտտվում են և փոխում են դիրքերը:

Time Manager

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է արդյունավետ կառավարել ժամանակը, պլանավորել օրվա անելիքները և վերլուծել ծախսած ժամանակը: