VisaDB-ով հնարավոր է տեղեկանալ՝ որ երկրներ կարող եք ճամփորդել առանց վիզայի

Պատրաստվում եք ճամփորդել և փնտրում եք, թե որ երկրներում կարելի է առանց վիզայի թույլտվության ազատ մուտք գործել, այս հարցում կօգնի VisaDB ծառայությունը, որտեղ բավական է միայն նշել քաղաքացիությունը և ճամփորդության ուղղությունը։

Յուրաքանչյուր քարտի վրա ներկայացված է որքան ժամանակ կարելի է այդ երկրում մնալ, որքան արժի կյանքը տվյալ երկրում։ Գների միջև համեմատություններ կատարելու համար առանձնացված է Cost comparison կոճակը։ Բացի այդ կարելի է համեմատել տարբեր երկրների եղանակային պայմանները։ Նշենք, որ կայքը նորաբաց է և դեռ թեստավորման փուլում է։

 

VisaDB: сравнение

VisaDB-ում կարող եք փնտրել սթարթափներ ստեղծելու համար լավագույն պայմաններն առաջարկող երկրները։ Առաջիկայում նախատեսվում է ավելացնել նաև ինֆորմացիա կրթական ծրագրերի, աշխատանքային հնարավորությունների, քաղաքացիություն ստանալու մասին։

VisaDB-ն հավաքում է տվյալներ ոչ միայն պաշտոնական կայքերից, այլ նաև կողմնակի աղբյուրներից, այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում նախքան վստահելը, ստուգել տեղեկատվությունը։