Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 15)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Color Magnet

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա մինիմալիստական ոճով պատրաստված փազլ խաղ է: Պետք է միևնույն գույներով շարք կազմել և հնարավորինս ազատ պահել հարթակը:

Starry Night Interactive Animation

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնրավոր է փոփոխել Վան Գոգի հայտնի «Աստղալից գիշեր» կտավը գործի դնելով սեփական երևակայությունը:

The Mystery of Haunted Hollow

Գինը` 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է շատ ուշադիր լինել դետալներին ու աշխատել վերականգնել մոռացված հիշողությունները: Խաղի իրադարձությունները կտանեն քեզ հետ 10 տարով: Փորձիր տարբեր հուշումներն ի մի բերել ու բացահայտել սարսափելի ճշմարտությունը:

Pulse – Breathing Techniques

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի կարգավորել շնչառությունը: Շնչառական հատուկ ցուցումներին հետևելով՝ հնարավոր է հանգստացնել նյարդերը, կարգավորել քունը: