Yandex.Taxi-ն այսուհետև կգործի նաև Վանաձորում

Յանդեքս.Տաքսին Հայաստանում ընդլայնում է աշխարհագրությունը: Ընկերությունն օգոստոսի 23-ից սկսում է գործել նաև Վանաձորում:

«Այն ոչ միայն Հայաստանի երրորդ քաղաքն է մեր ծառայության համար, այլև այստեղ արդեն կես տարի է, ինչ գործում է Յանդեքսի ծրագրավորման դպրոցը, որը երեխաներին հնարավորություն է տալիս ընդլայնելու իրենց ունակությունները: Այժմ Յանդեքս.Տաքսի ծառայությունը գործարկում ենք Վանաձորում:
Քաղաքի բնակիչներն ու հյուրերը այլևս ստիպված չեն լինի դիսպետչերական կետ զանգահարել կամ փողոցում տաքսի գտնել. դրա համար բավական է ընդամենը մեկ-երկու կոճակ սեղմել հավելվածում: Տաքսին կմոտենա մոտավորապես հինգ րոպեից, իսկ ուղևորության նվազագույն արժեքը չի գերազանցի 200 դրամը: Այդ գումարով հնարավոր է, օրինակ, երկաթուղային կայարանից հասնել Հովհաննես Թումանյանի անվան համալսարան»,- նշված է ընկերության տարածած հայտարարությունում:

Նշենք, որ Յանդեքս.Տաքսին արդեն գործում է Երևանում և Գյումրիում: Հայկական շուկա ընկերությունը մուտք է գործել նախորդ տարվա հուլիսից: Այն թույլ է տալիս արագ ազատ մեքենա գտնել՝ առանց դիսպետչերին զանգահարելու։ Ծառայությունը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Պատվեր կարելի է կատարել բջջային հավելվածի միջոցով: