Կիբերանվտանգությամբ զբաղվող VST Enterprises ընկերությունը գրասենյակ կբացի Հայաստանում

Կիբերանվտանգությամբ զբաղվող բրիտանական VST Enterprises ընկերությունը հայտարարել է, որ ընդլայնում է աշխարհագրությունը և նոր գրասենյակներ է բացելու Հայաստանում, Հարավային Աֆրիկայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Մանչեստրյան ընկերության ղեկավար Լուի-Ջեյմս Դեյվիսը նշել է, որ ուսումնասիրություններ են կատարել, ծանոթացել նոր շուկաների մարտահարվերներին և բանակցություններ վարել, կապեր հաստատել տեղական ընկերությունների, կառավարության հետ: Մասնավորապես ցանկանում են զբաղվել VCode պրոդուկտի առաջխաղացմամբ: Այն իրենից ներկայացնում է վիրտուալ դրամապանակ, որը թույլ  կտա անվտանգ տրանզակցիաներ կատարել Եվրոպական երկրների և Հայաստանի միջև:

BusinessCloud-ի փոխանցմամբ՝ յուրաքանրյուր գրասենյակում մինչև 100 նոր աշխատատեղ կտեղծվի: Գրասենյակները նախատեսվում է բացել մինչև այս տարվա վերջ:

Նշենք, որ բրիտանական ընկերությունը այս տարվա գարնանը ներդրումային հերթական շրջափուլում 14,73 մլն. դոլար ներդրում էր ստացել: