Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 1)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Typic – Text on Photos

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածով կարող եք խմբագրել նկարները, ավելացնել տեքստեր դրանց վրա:

Sunriser 

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա յուրահատուկ զարթուցիչ հավելված է, որը կարթնացի արևը ծագելուն պես: Կարող եք ամեն օր հետևել, թե ինչպես է ծագում արևը:

Digit Shelves

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղը կմարզի տրամաբանությունը. պետք է լրացնել շարքում բացակայող թվերը, հնարավորինս արագ կողմնորոշվել:

Dino-Store

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա 23 էջանոց ինտերակտիվ պատմություն է, որը պատմում է Dino-Store-ից գնումներ կատարելիս՝ Լեոի և իր հոր արկածների մասին:

Gravitations – Player Made Missions

Գինը` 2.99$ – անվճար

Սա խաղ է` նախատեսված ֆիզիկայի ու փազլների սիրահարների համար: Խաղում պետք է կառավարել տիեզերանավի ընթացքը` խուսափելով արգելքներից ու հաշվի առնելով գրավիտացիոն ուժի ազդեցությունը: