Թումոցիների ստեղծած հակակոռուպցիոն խաղը եվրոպական NICE մրցույթում արժանացել է մրցանակի

Թումոցիների պատրաստած Tales of Neto հակակոռուպցիոն խաղը եվրոպական NICE մշակույթի և ինովացիայի մրցույթում ճանաչվել է լավագույն ստեղծարար նորարարություն: Գերմանիայի Էսսենում նրանք ավելի քան 100 դիմորդներից ընդգրկվել են լավագույն հնգյակում և արժանացել  մրցանակին՝ 3000 եվրո պարգևատրությամբ:

Թումոյի սաները ստեղծել են ուսուցողական հակակոռուպցիոն եռաչափ (3D) խաղ, որի միջոցով յուրօրինակ ձևով ներկայացվում են կոռուպցիայի հետևանքները և առաջարկվում լուծումներ: «Նետոյի առասպելը»  (Tales of Neto) նախատեսված է 12-24 տարեկան պատանիների ու երիտասադների համար:

Խաղի ընթացքում խաղացողը ճամփորդում է կախարդական աշխարհում, որը հագեցած է կոռուպցիոն երևույթներով, ինչպեսիք են յուրացումը, իշխանության չարաշահումը, կաշառքը և այն, խաղացողի առաջադրանքն է օգնել քաղաքի բնակիչներին ընտրել ճիշտ լուծումներ դրանց դեմ, այսպիսով պայքարել աշխարհի զարգացման և բարելավման համար:

Նետոյի առասպելը ստեղծել են 16-20 տարեկան Թումոյի աշակերտները կենտրոնի մասնագետների ղեկավարությամբ և աջակցությամբ: Նախագծի վրա աշխատել են 10-15 հոգի, ղեկավարը՝ Հարմիկ Ազարյանն է: Ստեղծման աշխատանքներն ընթացել են 1 տարուց ավել:

Նշենք, որ նախագիծն իրականացվել է Եվրամիության  և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ: