ArmIGF 2017. hոկտեմբերի 2-ին Երևանում կանցկացվի Հայաստանի Ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովը

Հոկտեմբերի 2-ին Երևանում կանցկացվի Հայաստանի Ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովը՝ ArmIGF 2017-ը: Թեման՝ ինտերնետ կառավարումը կայուն և ներառական զարգացման համար:

Համաժողովի նպատակն է`տրամադրել բաց և թափանցիկ հարթակ բոլոր շահառու ներկայացուցիչներին, բարձրաձայնել և քննարկել Ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերը, ազատ արտահայտվելու հնարավորություն տրամադրել լայն հանրությանը, ուղղորդել քննարկումների արդյունքում ձևավորված ուղերձը համապատասխան ատյաններին:

ArmIGF 2017-ի օրակարգում ընդգրկվել են հետևյալ առանցքային թեմաները՝

  • Տեղեկատվական անվտանգություն
  • Ինտերնետի ազդեցությունը ռադիո-հեռուստատեսության վրա
  • Գրադարանները թվային դարում
  • Ամպային տեխնոլոգիաներ
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Ինչպես նաև նախատեսվում է անցկացնել աշխատանքային սեմինար՝ անհատական տվյալների պաշտպանություն թեմայով:

Նշենք, որ համաժողովը կազմակերպվում է «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի աջակցությամբ: