Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 29)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Blox 3D World Creator

Գինը` 2.99$ – անվճար

Ստեղծիր գեղեցիկ աշխարհներ ու զարգացրու երևակայությունդ: Խաղը նախատեսված է երեխաների համար և ունի անիմացիոն օբյեկտներ օգտագործելու հնարավորություն:

FlightReady E6B Flight Computer

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը հատկապես օգտակար կարող է լինել օդաչուների համար: Այն տրամադրում է ինքնաթիռի թռիչքի ժամանակ անհրաժեշտ տեղեկատվություն:

Drop Flip Seasons

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղում հարկավոր է սպիտակ գնդակը սահեցնել և գցել դույլի մեջ:  Խաղն ունի աստիճանաբար բարդացող փուլեր: .