Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 18)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Easy Calendar

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս օրացույցը ունի պարզ ինտերֆեյս, այն ապահովում է արագ հասանելիություն պլանավորած միջոցառումներին և իրադարձություններին:

Avocado Stickers

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա ավոկադոյի պատկերով 27 անիմացիոն սթիքերների փաթեթ է: Այն ընկերների հետ հաղորդակցությունը ավելի հետաքրքիր կդարձնի:

Yoga – Poses & Classes

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա հարուստ ուղեցույց է յոգայի ամենօրյա պարապմունքների համար: Շնչառական վարժություններից մինչև մարմնի դիրքեր, ձգումներ:

Drop The Chicken 2

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա Cut the rope խաղի նմանությամբ պատրաստված խաղ է, որի ընթացքում, կիրառելով ֆիզիկայի կանոնները, պետք է օգնել ճուտիկին փախչել կրկեսից:

Fox Eats Chicks

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում հարկավոր է օգնել աղվեսին բաց չթողնել և ոչ մի թռչուն: Պետք է առաջ շարժվել պլատֆորմային խաղում և ուտել հանդիպող բոլոր թռչուններին, հավաքել միավորներ և անցնել աստիճանաբար բարդացող աշխարհները: