WhatsApp-ի աշխատանքում գլոբալ խափանում է գրանցվել

WhatsApp-ի օգտատերերը մի շարք երկրներում խնդիրներ են հանդիպել մեսենջերի աշխատանքի հետ: Downdetector-ի տվյալներով՝ խափանում է գրանցվել մի քանի եվրոպական երկրներում, այդ թվում Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, ինչպես նաև Ռուսաստանում, Թուրքիայում, Ինդոնեզիայում, Սինգապուրում, Պակիստանում, Հնդկաստանում:

Օգտատերերը ամենից հաճախ բողոքել են, որ չեն կարողանում մուտք գործել մեսենջեր (60%),  ուղարկել/ ընդունել հաղորդագրություններ (25%):

Reuters-ի հաղորդմամբ՝ արդեն վերականգնվել է WhatsApp-ի բնականոն աշխատանքը: Ընկերության ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել գլոբալ խափանման պատճառները: Facebook ընկերության սինգապուրյան ներկայացուցչությունը, որը պատկանում է WhatsApp-ին, հաղորդել է, որ դեռևս պարզաբանում են կատարվածի պատճառները:

Մեսենջերի աշխատանքի վերջին գլոբալ խափանումը գրանցվել էր այս տարվա մայիսին: Այդ ժամանակ այն մի քանի ժամով անհասանելի է եղել մի շարք երկրներում: Նշենք, որ WhatsApp-ն ունի ավելի քան 1,2 միլիարդ օգտատեր: Facebook-ն այն ձեռք է բերել 2014-ին՝ 20 միլիարդ դոլարով: