Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Baby Moments 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարելի է ստեղծել նորածին երեխայի ֆոտոպատմությունը: Հարկավոր է ավելացնել երեխայի լուսանկարը և խմբագրել՝ կցելով 1600 անիմացիոն սթիքերներից նախընտրելիները: Կարելի է ներմուծել նաև տեքստ և պահպանել:

Montezuma Puzzle 4 Premium

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա փազլ խաղ է: Այստեղ հարկավոր է ներքևում գտնվող գունավոր երկրաչափական պատկերներն առանց շրջելու հնարավորության տեղադրել կաղապարի մեջ այնպես, որ այնտեղ ազատ անցքեր չմնան: Խաղն ունի աստիճանաբար բարդացող 100 մակարդակ:

montezuma montezuma1 montezuma2

Feed the Rats

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում հարկավոր է գործի դնել ֆիզիկայի գիտելիքները և կերակրել մկներին: