Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 16)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Jungle Jam

Գինը՝ 4.99$ – անվճար

Նվագեք քսիլոֆոնի վրա և բացահայտեք ջունգլիների բնակիչներին: Խաղում չկան սեղմակներ, մենյու և գովազդ. ամեն ինչ պարզ է, ինտերակտիվ և ուսուցողական:

 

Reminders Widget

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս վիդջեթում կարելի է ավելացնել բոլոր անհրաժեշտ հիշեցումները, որոնք ցանկանում եք, որ ամեն պահի ձեր աչքի առաջ լինեն: Այն հնարավորություն կտա արագորեն նոր առաջադրանքներ ավելացնել, տեղեկանալ սպասվող վերջնաժամկետների մասին:

 

Lenny – funny random faces

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը նոր շունչ կհաղորդի զրույցին, այն առաջարկում է կետադրական նշաններից պատրաստված էմոցիաներ արտահայտող սմայլիկներ։