DevFest Armenia 2017. Google-ի գլխավոր ՏՏ միջոցառումն ընդունում է մասնակցության հայտեր

DevFest Armenia ամենամյա տեխնոլոգիական միջոցառումն այս տարի տեղի կունենա Գյումրիում՝ Գյուրու տեխնոլոգիական կենտրոնում։  Google-ի գլխավոր տեխնոլոգիական միջոցառումն իր շուրջը կհավաքի տեխնոլոգիաներում մասնագիտացած անձանց նոյեմբերի 25–ին։

Տեխնո–միջոցառման օրակարգը հագեցած է հետաքրքիր ելույթներով։ Այս տարվա բանախոսներն են Macadamian Armenia–ի UI/UX մասնագետ Արևիկ Հարությունյանը, Signal-N–ի համահիմնադիր Ադամ Մաթիաս Միթլինգմայերը, Cambridge Semantics–ի ինժեներ Ռուբեն Մեսչյանը, Armenia Today հավելվածի հիմնադիր Մինաս Քեշիշյանը, Xalgorithms Foundation–ի գլխավոր ճարտարապետ Դոն Քելին և այլ ՏՏ մասնագետներ։

Գրանցվել կարելի է այստեղ, իսկ օրակարգի մարամասներին ծանոթանալ` այստեղ։