Instagram Stories–ը սիրվել է և մեծ տարածում է գտել օգտատերերի շրջանում։ Այն թույլ է տալիս կիսվել առօրյայից որոշ հատվածներով, զարդարել դրանք սթիքերներով և իլյուստրացիաներով։ Ինչպես գիտեք Story–ի հեղինակը տեսնում է, թե ով է դիտել իր հրապարակումը։ Առաջարկում ենք փոքրիկ հնարք, որի միջոցով անանուն կարող եք դիտել Instagram Stories-ը։
Google Chrome-ի Chrome IG Story հավելվածը կօգնի թաքցնել ձեր ակտիվությունը: Միայն թե այս միջոցն աշխատում է միայն Instagram-ի web-տարբերակի համար։
Ահա թե ինչ է հարկավոր անել`
- Բեռնե՛ք հավելվածը
- Մուտք գործե՛ք Instagram և բացե՛ք ձեր հաշիվը
- Stories-ի ցանկի կողքին կավելանա աչքի նշան
- Սեղմե՛ք այդ նշանի վրա, որից հետո կհայտնվի «Anonymous Viewing Enabled» արտահայտությունը։
Այս քայլերը կատարելուց հետո, կարող եք Instagram–ից օգտվել առանց հետքեր թողնելու։