Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 22)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Cuecard

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա կօգնի ավելի տեսաելի դարձնել օրական առաջադրանքները, նշումները, կարևոր իրադարձությունները և կհիշեցնի դրանց մասին:

Oraia Rift

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա եռաչափ արկածային խաղ է, որտեղ պետք է Օրաիայում առաջ շարժվել և հաղթահարել ճանապարհին հանդիպող խոչընդոտները, լուծել գլուխկոտրուկները։

I am – Affirmation Reminders

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը ամեն օր կմոտիվացնի ու դրական տրամադրություն կպարգևի դրական արտահայտություններ ծանուցելով։

Life Lapse 

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նախատեսված է տեսանյութեր և լուսանկարներ խմբագրելու համար։ Այն առաջարկում է բազմաթիվ ֆիլտրեր, որոնք նոր շունչ կհաղորդեն մեդիա ֆայլերին։