Apple-ը 30 միլիոն դոլարով ձեռք է բերել AR/VR տեխնոլոգիաներ մշակող Vrvana սթարթափը

Apple-ը 30 միլիոն դոլարով ձեռք է բերել կանադական Vrvana սթարթափը, որը մշակում է լրացված իրականության (AR), վիրտուալ իրականության (VR) ակնոցներ, սարքավորումներ։

Այս գործարքը հաստատում է այն շրջանառվող լուրերը, որ մինչև 2020թ. Apple-ը պատրաստվում է վաճառքի հանել լրացված իրականության (AR) սարքավորում, որը կարող է փոխարինել սմարթֆոններին։ TechCrunch-ի փոխանցմամբ` Apple ընկերությունը դեռ չի հասատատել կամ էլ ժխտել այս լուրը։ Սակայն հայտնի է, որ Vrvana ընկերության որոշ աշխատակիցներ Մոնրեալից տեղափոխվել են Կալիֆոռնիա` աշխատելու նպատակով։

Նշենք, որ Vrvana-ն մշակում է վիրտուալ իրականության Totem ակնոցը, որը համատեղում է մի շարք տեխնոլոգիաներ` դեպի վիրտուալ իրականություն առավելագույնս սահուն անցում կատարելու համար։ Totem-ն ստացել է լավ արձգանքներ, սակայն այդպես էլ դուրս չի եկել վաճառքի։