YouTube-ում կավելանան Story-ներ` Instagram–ի նմանությամբ

Instagram-ի և Snapchat-ի գլխավոր առանձնահատկությունը` Story-ն, մուտք է գործում նաև YouTube: Վիդեո ծառայությունը թույլ է տալիս օգտատերերին կիսվել իրենց կարճ տեսանյութերով։ YouTube-ում ֆունկցիան անվանվել է Reel։ Յուրաքանչյուր Reel կարող է ունենալ 30 վայրկյան տրևողություն, հնարավոր է ստեղծել միանագամից մի քանի Reel, դրանց վրա ավելացնել սթիքերներ, ֆիլտրեր, ներմուծել տեքստ կամ YouTube–յան հղում։

Օգտատերերը հնարավորություն կստանան գնահատել ընկերների Reel-երը` հավնումների միջոցով, ինչպես նաև մեկնաբանություններ թողնել։

Դրանք հասանելի կլինեն օգտատերերի էջերում առանձին պատուհանով` սովորական հոլովակների հարևանությամբ։ Story-ների գաղափարն իհարկե նորույթ չէ, այն առաջինը ներկայացրել է Snapchat-ը: Ի դեպ, վերջերս YouTube–ում աշխատանքի է անցել Snapchat-ի նախկին գլխավոր մենեջերը։

Նշենք, որ այս ֆունկցիան դեռևս թեստավորման փուլում է և հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի, նրանց արձագանքը ուսումնասիրելուց հետո միայն գործառույթը կգործարկվի գլոբալ լսարանի համար։