Մենթորներն ու խորհրդատուներն առանցքային դերակատարություն ունեն նոր նվաճումներ ձեռք բերելու և առաջընթաց գրանցելու հարցում։ Վերջին շրջանում ավելացել է մոտիվացիոն սփիքերների ակտիվությունը և բազմաթիվ մարդիկ նոր նախաձեռնություններ սկսելիս` գտնում են փորձառու մեկին, որը կօգնի և կուղղորդի նոր ճանապարհ անցնելիս:
Facebook սոցցանցը գործարկել է նոր գործիք, որն օգատատերին կկապի մենթորների, խորհրդատուների հետ։ Mentorship and Support ֆունկցիան բոլոր նրանց համար է, ովքեր մոտիվացիայի և ոգեշնչման կարիք ունեն։ Նպատակը փորձի փոխանակումն է դեռևս անծանոթ, բայց նույն նպատակներով մարդկանց միջև։
Սոցցանցը մենթորի հետ աշխատելու 3 փուլ է առաջարկում. գտնել, կապվել և ամրապնդել կապերը մենթորի հետ, աշխատել հատուկ ծրագրով և քայլ առ քայլ կատարել մշակված ծրագրի կետերը, վերջում ներկայացնել փաստացի գրանցած արդյունքները` թարմացված CV-ով, տեսանյութերով և այլ միջոցներով։
Facebook-ի այս գործառույթը դեռևս փորձնական շրջան է անցնում և չի ակտիվացել բոլոր օգտատերերի համար։ Ի դեպ, այս ֆունկցիան հասանելի կլինի միայն 18 և բարձր տարիքի օգտատերերի համար։