Ունիքլվոս եղբայրներն աշխարհում առաջին 1 մլրդ. դոլարն են վաստակել բիթքոիններով

Երկվորյակ եղբայրներ Քեմերոն և Թեյլոր Ունիքլվոսները դարձել են աշխարհում առաջին միլիարդատերերը` բիթքոիններով կարողությամբ։ 2013թ. նրանք գնել են աշխարհի բիթքոինների պաշարի 1%-ը` 11 միլիոն դոլարով` մեկ բիթքոինի համար վճարելով 120 դոլար։

Տարիների ընթացքում բիթքոինի արժեքը բարձրացել է մոտ 100 անգամ։ Եղբայրներն ի սկզբանե հայտարարել էին, որ չեն պատրաստվում վաճառել բիթքոինները և գործարքներ անել` համարելով դրանք երկարաժամկետ ներդրում, նաև բիթքոինն անվանել էին «ոսկու բարելավված տարբերակ»։

Ամերիկացի բիզնեսմեն և թիավարող եղբայրները տևական ժամանակ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ դատական գործընթացի մեջ էին։ Նրանք մեղադրում էին Ցուկերբերգին Facebook-ի գաղափարի գողության մեջ` իրենց «HarvardConnection» նախագծում աշխատելիս։ Ավելի ուշ նրանք կարողացել են համաձայնության գալ, որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ` Ցուկերբերգը եղբայրների 65 միլիարդ դոլար է վճարել` ընկերության բաժնետոմսերի արժեքին համապատասխան։

Բիթքոինը դեկտեմբերի 4-ի դրությամբ գնահատվում է 11.528 դոլար: Նոյեմբերի 29–ին աշխարհի ամենապահանջված կրիպտորժույթը նոր ռեկորդ սահմանեց` գերազանցելով 10 հազար դոլարի սահմանը։ Իսկ, թե ի՞նչ է բիթքոինը և ինչու՞ է դրա շուրջ այդքան աղմուկ բարձրանում կարող եք կարդալ այստեղ։