Ճապոնացին ստեղծում է հրաշաի նկարներ Excel-ով

76–ամյա թոշակառու Տացուո Հորիուչին (Tatsuo Horiuchi) շատ է ցանկացել համակարգչով նկարել, բայց գրաֆիկական ծրագրերը նրա համար հասանելի չեն եղել և նա որոշել է նկարազարդումներ անել Excel–ի էլեկտրոնային աղյուսակում։

Տացուոն թոշակի անցնելիս` որոշել է իրականացնել իր վաղեմի երազանքը և որևէ արտասովոր գործով զբաղվել։ Նա գնել է իր առաջին համակարգիչը և սկսել է ուսումնասիրել։ Զգալով գեղանկարչական մղում` փորձել է յուրացնել Paint-ը, բայց արագորեն հիասթափվել է դրա սահմանափակ հնարավորություններից։

Ավելի առաջատար գրաֆիկական ծրագրերը նրան հասանելի չեն եղել և նա սկսել է փորձարկումներ անել Microsoft Office–ում, Word-ում փորձերը նույնպես ձախողվել են, այսպիսով Excel-ն ավելի հարմարավետն է եղել և մեծ հնարավորություններ է ընձեռել ճապոնացի թոշակառուին, արդյունքում նա ստեղծել է այս նկարները։