Instagram-ը ստեղծել է սեփական մեսենջերը

Instagram–ը սկսել է թեստավորել սեփական մեսենջերը` Direct-ը, որը կարող է փոխարինել սոցցանցում անձնական նամակների բաժինը։ 2014թ. նույնը եղավ նաև Facebook-ի հետ, երբ հաղորդագրությունների ամբողջ համակարգը տեղափոխվեց առանձին հավելված` Facebook Messenger:

The Verge-ի փոխանցմամաբ` Instagram-ի նոր մեսենջերը թեստավորման համար հասանելի է միայն 6 երկրում` Չիլիում, Իսրայելում, Իտալիայում, Պորտուգալիայում, Թուրքիայում և Ուրուգվայում։ Direct-ի գործարկմանն զուգահեռ` Instagram-ի հիմնական ծրագրից դուրս կմղվի հաղորդագրությունների բաժինը և նամակներն էլ հնարավոր կլինի տեսնել և նորերն ուղարկել արդեն նոր մեսենջերում։

Direct–ը կազմված է էկրաններից։ Ծրագրի գործարկումից հետո նախ բացվում է տեսախցիկը, ինչպես Snapchat-ում, բայց վերջինը պարտադրում է լուսանկարել, իսկ Direct–ում կարելի է պարզապել էկրանը ձգել դեպի նեքև և սկսել գրել հաղորդարություն։

Direct-ի անհրաժեշտությունն ընկերությունը բացատրում է, որ Instagram-ում մեծացել է հաղորդագրությունների շրջանառությունը և առանձին մեսենջերի գործունեության պարագայում ավելի հեշտ կլինի այն զարգացնել և նոր ֆունկցիաների վրա աշխատել։